Հայաստանն ու Հնդկաստանն ակտիվորեն շարունակում են տակտիկական հրթիռների առուվաճառքի շուրջ բանակցությունները

Հնդկաստանն ու Հայաստանն ակտիվորեն շարունակում են հնդկական «Պրալայ» (Pralay) տակտիկական՝ կարճ հեռահարությամբ, հրթիռների հնարավոր մատակարարման շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնում է հնդկական IDRW պաշտպանական պորտալը։

Ըստ աղբյուրի՝ քննարկվում է «Պրալայ»-ի արտահանման տարբերակը։ Հրթիռի առավելագույն հեռահարությունը 290 կիլոմետր է։

IDRW-ն գրում է, որ Հայաստանի հետաքրքրությունը հնդկական հրթիռների նկատմամբ դիտարկվում է որպես Երևանի և Նյու Դելիի միջև պաշտպանական գործակցության ընդլայնման շարունակություն։

«Պրալայ»-ը հնդկական արտադրության ցամաքից ցամաք արձակվող տակտիկական հրթիռ է, որը նախատեսված է բարձր ճշգրտությամբ թիրախների խոցման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *