Բաքվի սլավոնական համալսարանում կսկսեն հայերեն դասավանդել

Բաքվի սլավոնական համալսարանում կկազմակերպվի հայերենի դասավանդումը։ Համապատասխան որոշումն ընդունել է բուհի գիտական խորհուրդը, հայտնել է բուհի մամուլի քարտուղար Սաբինա Հուսեյնզադեն։

Նրա խոսքով՝ հայերենի ուսումնասիրությունը նախատեսված է համալսարանում նաև հաջորդ տարիներին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Միևնույն ժամանակ, դասերի մեկնարկի հստակ ժամկետները դեռևս չեն նշվում։ Ավելի վաղ բուհի ռեկտոր Անար Նաղիևը հայտնել էր, որ հայերենի դասավանդումը նախատեսվում է սկսել 2026/2027 ուսումնական տարուց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *