ԱՄՆ-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակում որոշ ադամանդների ներմուծման թույլտվությունը

ԱՄՆ-ն մինչև 2027 թվականի սեպտեմբեր երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումների տակ ընկնող ալմաստների որոշ կատեգորիաների ներմուծման թույլտվությունը։

ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) կողմից օգոստոսի 26-ին հրապարակված №104B ընդհանուր արտոնագրի համաձայն՝ մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը թույլատրվում են այն գործարքները, որոնք անհրաժեշտ են ոչ արդյունաբերական ալմաստների որոշակի կատեգորիաներն ԱՄՆ ներմուծելու (այդ թվում՝ արտաքին առևտրի գոտում տեղակայելու) համար։

Խոսքը վերաբերում է այն քարերին, որոնք սահմանված ամսաթվերից առաջ գտնվել են Ռուսաստանի տարածքից դուրս և դրանից հետո չեն արտահանվել կամ վերաարտահանվել Ռուսաստանից։ 1 կարատ և ավելի զանգվածով ոչ արդյունաբերական ալմաստների համար այդ ամսաթիվը 2024 թվականի մարտի 1-ն է, իսկ 0,5 կարատ և ավելի զանգվածով քարերի համար՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ը։

Միևնույն ժամանակ, արտոնագիրը հատուկ հստակեցնում է, որ ԱՄՆ նախագահի №14068 հրամանագրի համաձայն, ռուսական ծագման ոչ արդյունաբերական ալմաստների ներմուծումը շարունակում է արգելված մնալ։

Նոր արտոնագիրն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 26-ից և փոխարինում է նախորդ՝ №104A ընդհանուր արտոնագրին, որը գործում էր 2025 թվականի օգոստոսից։

Այս թույլտվությունը չի վերաբերում ԱՄՆ պատժամիջոցային օրենսդրության այլ դրույթներով արգելված գործարքներին, ներառյալ՝ սև ցուցակներում ընդգրկված անձանց հետ գործարքները (եթե դրանց վրա առանձին թույլտվություն չի տարածվում)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *