Քուվեյթը և Պակիստանը պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր են կնքել

Քուվեյթն ու Պակիստանը համատեղ համագործակցության համաձայնագիր են կնքել պաշտպանական և ռազմական ոլորտներում: Փաստաթուղթն ստորագրվել է Պակիստանում Քուվեյթի պաշտպանության նախարարի այցի ընթացքում, հայտնում է «Al Jazeera»-ն:

Երկու երկրների ներկայացուցիչների փոխանցմամբ՝ համաձայնագիրն ուղղված է զինված ուժերի միջև օպերատիվ համակարգման ամրապնդմանը, ռազմական փորձի փոխանակմանը, ինչպես նաև մարտունակության ու փոխգործակցության մակարդակի բարձրացմանը:

Կողմերը վերահաստատել են նաև ինստիտուցիոնալ կապերն ամրապնդելու և պաշտպանական ոլորտում փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու մտադրությունը:

Ընթացիկ ամսում Պակիuտանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագրեր է ստորագրել նաև Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *