Հայաստանի Շիրակի մարզի Արթիկ քաղաքում պահպանության նպատակով կտեղափոխվի Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշահամալիրը։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 27-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։
Նշվում է, որ հուշարձանը նախատեսվում է բարեկարգել և քաղաքի հրապարակից տեղափոխել Բարեկամության այգի։