Նեպալում ջրհեղեղի պատճառած վնասի չափը կարող է հասնել մի քանի միլիարդ դոլարի։ Այս մասին Bloomberg գործակալությանը հայտնել է երկրի ֆինանսների նախարար Սվարնիմ Վագլը։
«Երբ մեկ շաբաթ հետո կամ մոտավորապես այդ ժամկետում գնահատվեն ընդհանուր կորուստներն ու վնասները, կարծում եմ՝ գումարը կկազմի առնվազն մի քանի միլիարդ դոլար»,- հայտնել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկը պարտավորվել է այլ նախագծերի համար նախատեսված իր չբաշխված միջոցների առնվազն 10 տոկոսը վերահասցեագրել Նեպալի հումանիտար կարիքներին։ Այդ գումարը կկազմի մոտ 160 միլիոն դոլար։ Բացի այդ, Զարգացման ասիական բանկը մտադիր է հատկացնել 5 միլիոն դոլար, հավելել է նախարարը։