ԱԺ–ում քննարկվում է երեք նախարարությունների վերանվանման հարցը

Հայաստանի նորընտիր Ազգային ժողովը օգոստոսի 27-ին քննարկում է կառավարության ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանի ամբիոնից ներկայացրեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Կառավարությունը, սույն օրինագծի շրջանակում, առաջարկում է փոխել երեք նախարարությունների անվանումները։ Այսպես, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առաջարկվում է վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության, Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարության։  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *