Բրիտանական թագավորական ընտանիքը տոնում է Եղիսաբեթ II թագուհու 100-ամյակը (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու 100-ամյակին թագավոր Չարլզ III-ն այցելել է իր հանգուցյալ մորը նվիրված ցուցահանդեսին․ գրում է Reuters գործակալությունը։

Եղիսաբեթ II-ը՝ Մեծ Բրիտանիայի ամենաերկար գահակալած և ամենաերկար ապրած միապետը, ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին․ նա գահին է եղել 70 տարի և հրաժեշտ է տվել կյանքին 2022 թվականի սեպտեմբերին՝ 96 տարեկանում։

Անցյալ շաբաթ բրիտանացիների շրջանում YouGov-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 81%-ը դրական կարծիք ունի Եղիսաբեթ II-ի մասին, ինչն ավելին է, քան թագավորական ընտանիքի ներկայիս ցանկացած անդամի վարկանիշը։

Թագուհու ծննդյան տարեդարձի կապակցությամբ Չարլզ III թագավորը և նրա կինը՝ Կամիլան, այցելել են Բուքինգհեմյան պալատում անցկացվող «Թագուհի Եղիսաբեթ II. նրա ոճային կյանքը» ցուցահանդեսին։ Ցուցադրությանը ներկայացված է Եղիսաբեթ II թագուհու զգեստապահարանից ավելի քան 300 իր։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *