ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկյան ուժերը հեռացրել են Հորմուզի նեղուցում միջազգայնորեն ճանաչված տարանցիկ ուղիների երկայնքով գտնվող իրանական բոլոր ծովային ականները։ Օգոստոսի 27-ի երեկոյան X սոցիալական հարթակում տեղադրված տեսանյութում CENTCOM-ի հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը նշել է, որ «ԱՄՆ զինված ուժերը կարևոր նվաճման են հասել Հորմուզի նեղուցում»։
«Մենք հաջողությամբ մաքրել ենք նեղուցի միջազգային նավագնացության ուղիներում գտնվող ծովային ականները, որոնք ամիսներ առաջ տեղադրվել էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից։ Նեղուցում միջազգայնորեն ճանաչված տարանցիկ ուղիները զերծ են իրանական ծովային ականներից՝ շնորհիվ ԱՄՆ զինված ուժերի անհավանական աշխատանքի», – հավելել է Քուփերը։
Նրա խոսքով՝ ծովային ականների հեռացումից հետո նեղուցով նավերի տեղաշարժն, ամենայն հավանականությամբ, պակաս սահմանափակված կլինի։