Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։
Զրույցի ընթացքում Էրդողանը և Տոկաևը քննարկել են երկկողմ Թուրքիայի և Ղազախստանի երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների հետ կապված հարցեր։
Թուրքիայի նախագահը շնորհավորել է Տոկաևին օգոստոսի 23-ին Ղազախստանում կայացած Կուրուլթայի ընտրությունների կապակցությամբ։ Էրդողանի գնահատմամբ՝ ընտրողների բարձր մասնակցությունը վկայում է երկրում իրականացվող բարեփոխումներին բնակչության աջակցության մասին։
Էրդողանն ընդգծել է, որ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել Ղազախստանի հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։