«Ստանդարտ ընդ փուրսը» վերահաստատել է Հայաստանի սուվերեն վարկանիշները՝ դրական հեռանկարով, ընդգծել, որ այն բարելավելու պոտենցիալ կա:
Միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսել է, որ Հայաստանի տնտեսական աճը 2026 թվականին մի փոքր կդանդաղի՝ հասնելով 4.9%-ի:
Գործակալությունը դա պայմանավորել է Ռուսաստանից որոշ հայկական ապրանքների նկատմամբ սահմանված արտահանման նոր սահմանափակումներով: Միաժամանակ արձանագրվում է, որ 2026-ին բյուջեի դեֆիցիտը նույնիսկ սպասվածից ավելի ցածր կլինի: