S&P Global Ratings վերահաստատել է Հայաստանի սուվերեն վարկանիշները՝ դրական հեռանկարով


Աշխարհ


«Ստանդարտ ընդ փուրսը» վերահաստատել է Հայաստանի սուվերեն վարկանիշները՝ դրական հեռանկարով, ընդգծել, որ այն բարելավելու պոտենցիալ կա:

Միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսել է, որ Հայաստանի տնտեսական աճը 2026 թվականին մի փոքր կդանդաղի՝ հասնելով 4.9%-ի:

Գործակալությունը դա պայմանավորել է Ռուսաստանից որոշ հայկական ապրանքների նկատմամբ սահմանված արտահանման նոր սահմանափակումներով: Միաժամանակ արձանագրվում է, որ 2026-ին բյուջեի դեֆիցիտը նույնիսկ սպասվածից ավելի ցածր կլինի:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *