Ռուսաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը

Ռուսաստանի կառավարությունը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի, ինչպես նաև գազոյլների արտահանման արգելքը, հայտնում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

ՌԴ կառավարությունը հիշեցրել է, որ վառելիքի արտահանման ընդհանուր արգելքը գործում է մինչև 2027 թվականի հունվարի 31-ը։ Սակայն դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազոյլների անմիջական արտադրողների համար գործող սահմանափակումները պետք է ավարտվեին օգոստոսի 31-ին։

ՌԴ կառավարությունում նշել են, որ արգելքի երկարաձգումն անհրաժեշտ է ներքին վառելիքի շուկայում կայուն իրավիճակը պահպանելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *