ԱՄՆ-ի USS Abraham Lincoln ավիակիրը կիրակի վաղ առավոտյան անցել է Սինգապուրի կողքով՝ ուղևորվելով դեպի ԱՄՆ՝ Մերձավոր Արևելքում երկարատև տազմական տեղակայումից հետո, հաղորդում է Associated Press-ը։
Ակնկալվում է, որ բազա վերադառնալուց առաջ նավը կկանգնի Թաիլանդում։
Associated Press-ի լրագրողներն ավիակիրը նկատել են Ինդոնեզիայի Բատամ կղզու մոտ, որը գտնվում է Սինգապուրի նեղուցի դիմաց։ USS Abraham Lincoln-ը Սինգապուրի մերձակայքով անցել է տեղական ժամանակով մոտ 01:00-ին։
Ավիակիրը մասնակցել է Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողությանը։ Նրա տեղակայումը ռեկորդային է դարձել ծովում անընդմեջ գտնվելու տևողությամբ՝ նավը ավելի քան 250 օր անցկացրել է առանց նավահանգիստ մտնելու։
Այսքան երկար ծառայությունը մտահոգություն է առաջացրել անձնակազմի վիճակի վերաբերյալ։ Ավելի վաղ հաղորդվում էր զինծառայողների հոգեբանական վիճակի վատթարացման, ինչպես նաև որոշ պաշարների, այդ թվում՝ սննդամթերքի և հիգիենայի միջոցների պակասի մասին։
Թաիլանդի իշխանությունները հայտնել են, որ USS Abraham Lincoln-ը կանգ կառնի Թաիլանդում անձնակազմի հանգստի և վերականգնման համար, որից հետո կշարունակի ճանապարհը դեպի ամերիկյան բազա։