Վրաստանի Զուգդիդի քաղաքի գազալցակայանում հզոր պայթյուն է որոտացել․ տուժել է 2 մարդ, վնասվել է մի քանի օբյեկտ

Վրաստանի Զուգդիդի քաղաքում գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է երկու մարդ, հայտնում է TV Pirveli-ն։

Պայթյունը տեղի է ունեցել Չիտացկարի գյուղում։ Ականատեսների վկայությամ, դրա ձայնն այնքան ուժգին է եղել, որ լսվել է ամբողջ Զուգդիդիում։

Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը վնասել է մոտակայքում գտնվող մի քանի օբյեկտ, այդ թվում՝ բնակելի տուն։ Շենքերի պատուհանները կոտրվել են, վնասվել են ճակատամասերը, մի քանի ավտոմեքենա է այրվել։ Տուժած օբյեկտների թվում է եղել նաև հայտնի բենզալցակայաններից մեկը։

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները և պարեկային ոստիկանության աշխատակիցները։

Զոհերի մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *