ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ռուսաստանցի իր պաշտոնակից Անտոն Սիլուանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվայի նկատմամբ որեւէ «տնտեսական մեղմացում» չի լինի, քանի դեռ չի ավարտվել ռուս-ուկրաինական պատերազմը։
Politico- ն եւ Reuters- այս մասին հայտնում են` վկայակոչելով իրենց աղբյուրները եւ նշում, որ հանդիպման գլխավոր թեման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու խաղաղության ծրագիրն էր։
Երբ ռուս նախարարը «փորձել է քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր», Բեսենթը ընդհատել է նրան եւ ասել, որ «դրանցից ոչ մեկը հնարավոր չէ, քանի դեռ պատերազմն ավարտված չէ»։
ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ Էրին Բրաունը Politico-ին մեկնաբանություն տալով՝ հայտարարել է, որ նախարարների հանդիպումն անցել է «արդյունավետ»։ Նրանք քննարկել են «Թրամփի ծրագիրը՝ խաղաղության եւ տնտեսական աճի ապահովման վերաբերյալ»։ Նրա խոսքով՝ Բեսենթը Սիլուանովին ասել է, որ «անհրաժեշտ է վերջ տալ պատերազմին»։
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը օգոստոսի 31-ի երեկոյան նախարարների հանդիպման վերաբերյալ կարճ հաղորդագրություն էր տարածել։ Դրանում նշվում էր, որ նրանք քննարկել են «ֆինանսական ուղղությամբ ռուս-ամերիկյան փոխգործակցության հարցերը», ինչպես նաեւ «Մեծ քսանյակի» (G20) շրջանակում «փոխգործակցության հարցերը»։
Բեսենթի եւ Սիլուանովի հանդիպումը տեղի է ունեցել Հյուսիսային Կարոլինայի Էշվիլ քաղաքում՝ G 20 երկրների ֆինանսների նախարարների եւ Կենտրոնական բանկերի ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում։
armradio.am