Վաշինգտոնը Մոսկվայի նկատմամբ «տնտեսական մեղմացում» չի նախատեսում


Արցախ


ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ռուսաստանցի իր պաշտոնակից  Անտոն Սիլուանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվայի նկատմամբ որեւէ «տնտեսական մեղմացում» չի լինի, քանի դեռ չի ավարտվել ռուս-ուկրաինական պատերազմը։

Politico- ն եւ Reuters- այս մասին հայտնում են` վկայակոչելով իրենց աղբյուրները եւ նշում, որ հանդիպման գլխավոր թեման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու խաղաղության ծրագիրն էր։

Երբ ռուս նախարարը «փորձել է քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր», Բեսենթը ընդհատել է նրան եւ ասել, որ «դրանցից ոչ մեկը հնարավոր չէ, քանի դեռ պատերազմն ավարտված չէ»։

ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ Էրին Բրաունը Politico-ին մեկնաբանություն տալով՝ հայտարարել է, որ նախարարների հանդիպումն անցել է «արդյունավետ»։ Նրանք քննարկել են «Թրամփի ծրագիրը՝ խաղաղության եւ տնտեսական աճի ապահովման վերաբերյալ»։ Նրա խոսքով՝ Բեսենթը Սիլուանովին ասել է, որ «անհրաժեշտ է վերջ տալ պատերազմին»։

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը օգոստոսի 31-ի երեկոյան նախարարների հանդիպման վերաբերյալ կարճ հաղորդագրություն էր տարածել։ Դրանում նշվում էր, որ նրանք քննարկել են «ֆինանսական ուղղությամբ ռուս-ամերիկյան փոխգործակցության հարցերը», ինչպես նաեւ «Մեծ քսանյակի» (G20) շրջանակում «փոխգործակցության հարցերը»։

Բեսենթի եւ Սիլուանովի հանդիպումը տեղի է ունեցել Հյուսիսային Կարոլինայի Էշվիլ քաղաքում՝ G 20 երկրների ֆինանսների նախարարների եւ Կենտրոնական բանկերի ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում։

armradio.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *