«Անշնորհակալ չպետք է լինել, բայց և չի կարելի ստորացնել սեփական վաստակը»․ Արսեն Ջուլֆալակյան

«Անշնորհակալ չպետք է լինել, բայց և չի կարելի ստորացնել սեփական վաստակը»․ Արսեն Ջուլֆալակյան

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մեդալակիր, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խորհուրդ երիտասարդ մարզիկներին:
     Իմացե՛ք ձեր աշխատանքի արժեքը, թափած քրտինքի, նվաճումների գինը:
     Հիշե՛ք, ոչ մեկ հենց այնպես չի պարգևատրվում: Եվ յուրաքանչյուր իշխանության պարտքն է գնահատել, մեծարել իր երկրի լավագույններին՝ բոլոր ոլորտներում:
     Անշնորհակալ չպետք է լինել, բայց և չի կարելի ստորացնել սեփական վաստակը, համաշխարհային նվաճումները,
     մասնագիտությունը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *