Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով


Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանն այսօր՝ սեպտեմբերի 4–ին հրապարակել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ իր որոշումը։ Ըստ այդմ՝ կալանքը երկարաձգվել է 2 ամսով:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել էր առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով: Դատարանը բավարարել էր նրան 2 ամսով կալանավորելու միջնորդությունը:

ՔԿ-ում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում նախօրեին միաժամանակյա խուզարկություններ էին կատարվել, ինչից հետո առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել էին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *