Քննարկվել են ուղևորափոխադրման առցանց ծառայություններ մատուցող վարորդների խնդիրները


Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում տեղի ունեցավ հանդիպում թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող վարորդների հետ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Նիստին հրավիրված էին Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Աշխատանքի և բարեկեցության նախարարության ներկայացուցիչը։

Հանձնաժողովի նախագահը հանդիպման սկզբում ներկայացրեց Yandex Go-ի հետ վարորդների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով իրականացված  մի շարք աշխատանքներ։ Մասնավորապես՝

* Կարգավորվել են գնագոյացման հարցերը, սահմանափակվել  է բազային գնից երեք անգամ աճը, եռամսակային կտրվածքով այն չի  կարող գերազանցել դեպքերի ընդհանուր ծավալի 5 տոկոսը, իսկ 2 անգամից հետո ավելացող հատվածի մասով Yandex հարթակը միջնորդավճար չի գանձում՝ թողնելով ամբողջ գումարը վարորդին և տաքսոպարկին։

* Սահմանվել են թույլատրելի մեքենաների արտադրության հստակ ժամկետներ։  «Ստարտ»-ի համար՝ մեքենայի արտադրության տարեթվից առնվազն 10 տարի, իսկ ավելի բարձր կատեգորիաների համար՝ 4 տարի երաշխավորված ժամկետ։

Մայրաքաղաքի 36 խաչմերուկներում, որտեղ կայանումն արգելվում է, հարթակը թույլ չի տալիս պատվեր կատարել։ Այն դեպքում, երբ կայանումը 1 րոպեից ավել  արգելվում է, սպառողին ցուցադրվում է համապատասխան տեղեկատվություն։

«Բիզնես» կատեգորայում ավելացվել է «Ինքս կբացեմ դուռը» կոճակը, որը կանխում է ուղևորի և վարորդի մոտ տարընկալումների և հետևաբար ցածր գնահատականների առաջացման ռիսկը։Գաղտնի գնորդով ստուգման ընթացքում դուռը չբացելու հանգամանքը հանվել է գնահատման ցանկից։

Գործարկվել է լոուքոստեր ծառայությունը, այս պահին կատարվում են տեխնիկական շտկումներ և հարթակի աշխատանքի մոնիթորինգ։

Յանդեքս պլյուս բաժանորդագրությունն ամբողջովին իրականացվում է ընկերության կողմից։ Վարորդները ստանում են հետվճար երթերի իրականացումից հետո։

Բացի այդ, մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն Հաբի ձևավորման աշխատանքները՝ ստեղծելով Յանդեքսի հետ ուղիղ աշխատելու հնարավորություն, քննարկման փուլում  է 5000 դրամը գերազանցող պատվերների դեպքում միջնորդավճարի գանձման հարցը։

Հանդիպմանը ներկա վարորդները ներկայացրեցին իրենց դիտարկումներն առաձին հարցերի վերաբերյալ։

Գեղամ Գևորգյանը հորդորեց հսնդիպման մասնակիցներին խախտումներ արձանագրելու դեպքում փաստերը ներկայացնել հանձնաժողով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *