Volkswagen-ի տնօրենների խորհուրդը հաստատել է ընկերության ծախսերի կրճատման լայնածավալ ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է կրճատել շուրջ 50 հազար աշխատատեղ, մոտ կեսով կրճատել մոդելների թիվը և դադարեցնել ավտոմեքենաների արտադրությունը Գերմանիայի չորս գործարաններում։
Volkswagen-ի գործադիր տնօրեն Օլիվեր Բլյումեիծրագիրը նպատակ ունի դիմակայել Չինաստա առաջարկած նում ցածրարժեք մրցակցությանը և ԱՄՆ-ի մաքսատուրքերի ազդեցությանը։ Ընկերությունը հայտնել է, որ Եվրոպայում ունի տարեկան 500 հազար ավտոմեքենայի արտադրական ավելցուկային հզորություն։
Ընկերության աշխատակիցների թիվը կրճատվելու է մոտ 50 հազարով՝ ներառյալ ղեկավարների պաշտոնները։ Մոդելների թվի կրճատումը թույլ կտա յուրաքանչյուր մոդելի ավելի մեծ ծավալով արտադրել և նվազեցնել մշտական ծախսերը։