Գերմանիան կրկին պատերազմ է ուզում․ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Գերմանիան կրկին պատերազմի է ձգտում՝ արձագանքելով Լայպցիգի օդանավակայանում անօդաչուի միջադեպի շուրջ Բեռլինի մեղադրանքներին։

Լավրովը Գերմանիայի պնդումները, թե Ռուսաստանն առնչություն ունի օդանավակայանում պայթուցիկով զինված անօդաչուի հայտնաբերմանը, անհիմն է անվանել։ Նրա խոսքով՝ Բեռլինի գործողություններն ու մեղադրանքները փաստացի «իրական պատերազմի սկիզբ» են։

Ռուսաստանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Գերմանիան «կրկին պատերազմ է ուզում» և քննադատել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ Գերմանիան ռազմականացնելու համար։

Գերմանիան սեպտեմբերի 2-ին պաշտոնապես հայտարարել էր, որ Լայպցիգ/Հալլե օդանավակայանում օգոստոսին տեղի ունեցած միջադեպի հետևում Ռուսաստանն է։ Բեռլինը նաև փակել է Գերմանիայում Ռուսաստանի հյուպատոսական և մշակութային կառույցներից մի քանիսը։ Մոսկվան հերքում է մեղադրանքները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *