Իսրայելի ոստիկանությունն առաջին անգամ աշխատակիցներ է տեղակայել Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական տաճարի մոտ՝ կանխելու հայկական սրբավայրի նկատմամբ պարբերաբար տեղի ունեցող թքելու և այլ վիրավորական գործողությունները, տեղեկացնում է The Times of Israel-ը։
Սակայն նույնիսկ ոստիկանների ներկայությունը դեռևս չի կանգնեցրել նման միջադեպերը։
Ոստիկանության աշխատակիցները շաբաթ օրը հայտնվել են Հին քաղաքում գտնվող հայկական եկեղեցու մոտ, հայտնել է Իսրայելում դավանանքի ազատության տվյալների կենտրոնի ներկայացուցիչ Յիսկա Հարանին, որը փաստագրում է երկրում կրոնական խտրականության դեպքերը։
Ըստ Հարանիի, նախորդ երեկո նա տեսանյութում ֆիքսել է մի երիտասարդ հրեա կնոջ, որը, անցնելով տաճարի կողքով, թքել է դրա ուղղությամբ, ապա, ինչպես երևում է տեսագրությունից, լիզել է իր մատները։ Դրանից հետո կնոջը մոտեցել են ոստիկանները, սակայն իրավիճակի հետագա զարգացումը տեսանյութում չի արձանագրվել։
من كثرة بصق واعتداء الإسرائيليين على مدخل كنيسة دير مار يعقوب في حي الأرمن في القدس المحتلة، وانتشار الفيديوهات والضغط السياسي، وضعت السلطات الإسرائيلية حراساً على الكنيسة، ورغم ذلك استمر البصق؛ فهي عادة وثقافة مجتمع كامل، كما في هذا المشهد الذي بصقت فيه إسرائيليتان على الكنيسة.… pic.twitter.com/MfcoqCQB0I
— Tamer | تامر (@tamerqdh) September 6, 2026
Առավոտյան Հարանին հրապարակել է ևս մեկ տեսագրություն, որտեղ, ենթադրաբար, մեկ այլ հրեա անցորդ թքում է Հին քաղաքում գտնվող հայկական վանքի ուղղությամբ։
Իսրայելի ոստիկանությունը դեռևս չի մեկնաբանել այս դրվագները։ Միևնույն ժամանակ, նման դեպքերն արդեն հանգեցրել են ձերբակալությունների․ օգոստոսի սկզբին ոստիկանությունը հայտնել էր վեց մարդու ձերբակալության մասին, որոնց կասկածում էին Սուրբ Հակոբի տաճարի ուղղությամբ թքելու և քարեր նետելու մեջ։