«Քննարկվել են ձյան հալոցքով պայմանավորված հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցեր»․ ՆԳՆ

«Քննարկվել են ձյան հալոցքով պայմանավորված հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցեր»․ ՆԳՆ

ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Ապրիլի 21-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Օրակարգում ինտենսիվ տեղումների հետևանքով գետերի ելքերի հնարավոր աճի և լեռնային շրջաններում ձյան հալոցքով պայմանավորված՝ հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցերն էին։

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ ապրիլի 20-ից 21-ը հանրապետության գետերի մեծ մասում կանխատեսվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։ Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։ Նշվել է նաև, որ ապրիլի 24-ից սկսած սպասվում են ինտենսիվ տեղումներ և ջերմաստիճանի բարձրացում, ինչի հետևանքով ձնհալի ակտիվացումը կարող է առաջացնել գետերի մակարդակի բարձրացում՝ ստեղծելով որոշակի ռիսկեր»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *