Քրեական ոստիկանները հայտնաբերել են կարճեցված փողերով հրացան (վիդեո)

Հրազեն ապօրինի պահելու և կրելու վերաբերյալ տեղեկությունը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իրացրին օգոստոսի 31-ին։ Ժամը 16․30-ին մայրաքաղաքի ռեստորանային համալիրներից մեկում նրանք ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին տեղափոխեցին Նոր Նորքի բնակիչ 38-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կարճեցված զույգ փողերով ողորկափող հրացան՝ երկու փամփուշտով։

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *