Ո՞ր երկրներ է արտահանվում ծաղիկը. ծավալներն ու աշխարհագրությունը

Banksnews.amի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տրամադրել է 2025թ. և 2026թ. հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունից արտահանված պտղի, բանջարեղենի ծավալների ու մաքսային արժեքի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը։

Ծաղիկներ․ հատային և տոննային արտահանումներ

2025 թ. հուլիսին ծաղկի արտահանումը գրանցվել է ինչպես հատով, այնպես էլ տոննայով․

  • Հատով․

  • Ռուսաստան է արտահանվել 3,309,600 հատ (770.9 մլն դրամ),
  • Ղազախստան՝ 1,191,700 հատ (147.1 մլն դրամ),
  • Վրաստան՝ 844,400 հատ (148.2 մլն դրամ),
  • Բելառուս՝ 74,900 հատ,
  • ԱՄԷ՝ 12,000 հատ,
  • Ֆրանսիա՝ 1,700 հատ։
  • Տոննայով․ Վրաստան է արտահանվել 12.6 տոննա (13.5 մլն դրամ), Ռուսաստան՝ 9 տոննա (23.2 մլն դրամ), Բելառուս՝ 4 տոննա։

2026թ. հուլիսին ծաղկի արտահանման հիմնական ծավալները կազմել են․

  • Հատով․
  • Վրաստան․ 1,708,500 հատ (254.2 մլն դրամ)
  • Ուկրաինա․ 476,600 հատ (51.3 մլն դրամ)
  • Բելառուս․ 397,400 հատ (109.9 մլն դրամ)
  • Բուլղարիա․ 209,000 հատ (22.6 մլն դրամ)
  • Սերբիա․ 139,100 հատ (11.6 մլն դրամ)
  • Ղազախստան․ 99,500 հատ (15.7 մլն դրամ)

Փոքր քանակություններ են ուղղվել նաև Լեհաստան, Լատվիա, ԱՄԷ, Ֆրանսիա, ԱՄՆ, Կիպրոս, Ուզբեկստան, Թուրքմենստան, Թուրքիա, Չեխիա, Լիտվա, Գերմանիա, Խորվաթիա, Ռումինիա, Իտալիա և Օման;

  • Տոննայով․ Վրաստան է արտահանվել 29.6 տոննա (31.8 մլն դրամ), Բուլղարիա՝ 5 տոննա, Ռուսաստան՝ 0.7 տոննա, Լեհաստան՝ 0.3 տոննա։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչպե՞ս են փոխվել հայկական գյուղմթերքի արտահանման ծավալները մեկ տարում. ծիրանի արտահանման «աննախադեպ անկումը»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *