Banksnews.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տրամադրել է 2025թ. և 2026թ. հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունից արտահանված պտղի, բանջարեղենի ծավալների ու մաքսային արժեքի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը։
Ծաղիկներ․ հատային և տոննային արտահանումներ
2025 թ. հուլիսին ծաղկի արտահանումը գրանցվել է ինչպես հատով, այնպես էլ տոննայով․
-
Հատով․
- Ռուսաստան է արտահանվել 3,309,600 հատ (770.9 մլն դրամ),
- Ղազախստան՝ 1,191,700 հատ (147.1 մլն դրամ),
- Վրաստան՝ 844,400 հատ (148.2 մլն դրամ),
- Բելառուս՝ 74,900 հատ,
- ԱՄԷ՝ 12,000 հատ,
- Ֆրանսիա՝ 1,700 հատ։
-
Տոննայով․ Վրաստան է արտահանվել 12.6 տոննա (13.5 մլն դրամ), Ռուսաստան՝ 9 տոննա (23.2 մլն դրամ), Բելառուս՝ 4 տոննա։
2026թ. հուլիսին ծաղկի արտահանման հիմնական ծավալները կազմել են․
- Հատով․
- Վրաստան․ 1,708,500 հատ (254.2 մլն դրամ)
- Ուկրաինա․ 476,600 հատ (51.3 մլն դրամ)
- Բելառուս․ 397,400 հատ (109.9 մլն դրամ)
- Բուլղարիա․ 209,000 հատ (22.6 մլն դրամ)
- Սերբիա․ 139,100 հատ (11.6 մլն դրամ)
- Ղազախստան․ 99,500 հատ (15.7 մլն դրամ)
Փոքր քանակություններ են ուղղվել նաև Լեհաստան, Լատվիա, ԱՄԷ, Ֆրանսիա, ԱՄՆ, Կիպրոս, Ուզբեկստան, Թուրքմենստան, Թուրքիա, Չեխիա, Լիտվա, Գերմանիա, Խորվաթիա, Ռումինիա, Իտալիա և Օման;
-
Տոննայով․ Վրաստան է արտահանվել 29.6 տոննա (31.8 մլն դրամ), Բուլղարիա՝ 5 տոննա, Ռուսաստան՝ 0.7 տոննա, Լեհաստան՝ 0.3 տոննա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ