Աշխարհը բախվում է միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի, այս մասին գրում է The Telegraph-ը։
ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի խոսքով՝ հակամարտություններն ու անկայունությունը կարող են մինչև 20 երկրի մղել միջուկային ռումբ մշակելու։
Գրոսին նշել է, որ աճող հակամարտություններն ու անկայունությունը կարող են հանգեցնել չտարածման համակարգի «ճաքի» և առաջացնել դոմինոյի էֆեկտ։
The Telegraph-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Լեհաստանի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի նման երկրների միջուկային զենք ձեռք բերելու վերաբերյալ վերսկսված քննարկումները կարող են աշխարհը դնել «շատ, շատ փխրուն դիրքում»։