Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.

Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հերթական տագնապի ազդանշանն է ուղարկել, որով փոխանցել է, որ, բացի հայ գերիների իրավունքների ամբողջական խախտումներից, նաև ՀՀ-ի դեմ հսկայական գործ է «կարվում»:

Վտանգելով իր ֆիզիկական անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը:

Ադրբեջանը, ոտնակոխ անելով հայ պատանդների իրավունքները՝ ազատազրկումից մինչև դատական գործընթացում տեղ գտած ակնհայտ ապօրինություններ, Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *