Բարելավվում են Ռուսաստանի և Եգիպտոսի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները․ Պուտինը՝ Եգիպտոսի նախագահին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նյու Դելիում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիին։

Երկկողմ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահը նշել է, որ երկու երկրների համատեղ խոշոր նախագծերը, չնայած առկա դժվարություններին, շարունակվում են։

Պուտինի խոսքով՝ առաջին հերթին բարելավվում են Ռուսաստանի և Եգիպտոսի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները։

Ռուսաստանի նախագահը նաև Եգիպտոսի իր գործընկերոջը հրավիրել է հոկտեմբերին Մոսկվայում կայանալիք «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *