ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին դատարանի դահլիճից տեղափոխել են «Երևան Կենտրոն» ՔԿՀ։ Այսօրվա դատական նիստին ևս նրան բերել էին պատգարակով։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին։
Հիշեցնենք՝ հակակոռուպցիոն դատարանում այսօր քննարկվում էր նրա խափանման միջոցը փոխելու հայցը։