Առուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ դաշինք է ձևավորելու


Հայաստան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիֆինգում անդրադարձել է Գորիսի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Առուշ Առուշանյանին առաջադրելու թեմային։

«Առուշ Առուշանյանը ոչ թե ՔՊ կուսակցության ցուցակով է հանդես գալու, այլ ՔՊ-ն դաշինք է ձևավորելու այն կուսակցության հետ, որով առաջադրվելու է Առուշանյանը»,- ասել է վարչապետը և հավելել, որ 2021 թ. ընտրություններում Գորիսը քվեարկել է ՔՊ-ի օգտին, որից հետո ՏԻՄ ընտրություններում Գորիսը քվեարկել է այնպես, որ Առուշ Առուշանյանն ընտրվել է համայնքի ղեկավար։

«Սա այն դեպքն է, որ ինչ-որ առումով ժողովրդի և գորիսեցիների պարտադրանքին ենք ենթարկվել»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *