Կրեմլում չեն բացառել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունների վերսկսումը հոկտեմբերին, գրում է TASS-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտի Պեսկովին։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան խոսում է տեսանելի հեռանկարում բանակցությունները վերսկսելու մասին։
«Այսինքն, իհարկե, հոկտեմբերը չի կարելի բացառել»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ էլ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ հայտարարել էր, որ ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել եռակողմ բանակցությունների համար, ինչպես նախկինում արել է։