Հորմուզի շուրջ կոնֆլիկտը ԵՄ-ին արժեցել է 90 միլիարդ եվրո․ Ֆոն դեր Լեյեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրախորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ հակամարտության սկզբից ի վեր բրածո վառելիքի ներմուծման լրացուցիչ ծախսերը կազմել են 90 միլիարդ եվրո․ գրում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Միևնույն ժամանակ, մենք չստացանք էներգիայի և ոչ մի լրացուցիչ մոլեկուլ», – նշել է Ֆոն դեր Լեյենը։

Նա հավելել է, որ ԵՄ-ն պետք է ավելի ակտիվորեն զարգացնի իր սեփական մաքուր էներգիայի աղբյուրները, ներառյալ՝ վերականգնվող և միջուկային էներգիան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *