Նավթի գներն աճել են ավելի քան 3%-ով՝ Սաուդյան Արաբիայի և Հորմուզի նեղուցի ուղղությամբ իրականացված նոր հարվածներից հետո

Նավթի գները բարձրացել են ավելի քան 3%-ով՝ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հուսիների նոր հարվածների և Պարսից ծոցում նավերի վրա իրանական հարձակումների ֆոնին, որոնք սրել են մատակարարման հետ կապված մտահոգությունները՝ սաուդյան նավթամուղի կարևորագույն հատվածի փակումից հետո․ գրում է Reuters-ը։

Brent տեսակի նավթի ֆյուչերսներն աճել են 3,21 դոլարով (կամ 3,1%-ով)՝ հասնելով բարելի դիմաց 107,82 դոլարի։ WTI տեսակի նավթի ֆյուչերսներն աճել են 3,17 դոլարով (կամ 3,2%-ով)՝ հասնելով բարելի դիմաց 103,22 դոլարի։

«Սա տեղի է ունենում Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ «Արևելք-Արևմուտք» կարևորագույն նավթամուղի վրա հարձակումների ակտիվացման ֆոնին», – նշել են ING-ի՝ հումքային շուկաների գծով ռազմավարները՝ միաժամանակ ընդգծելով, որ պարզ չէ՝ որքան լուրջ է հնարավոր վնասը, կամ որքան ժամանակ նավթամուղը դուրս կմնա շահագործումից։

Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների տվյալներով՝ «Արևելք-Արևմուտք» նավթամուղը ժամանակավորապես փակվել է անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։ Նավթամուղի գործունեության դադարեցումը, որը Սաուդյան Արաբիային թույլ է տալիս շրջանցել Հորմուզի նեղուցը և վերաուղղորդել արտահանումը, սպառնալիքի տակ է դնում նավթի համաշխարհային մատակարարման մինչև 4%-ը։

Նավթամուղի շահագործման դադարեցման պայմաններում Յանբուում առկա պաշարները բավարար են արտահանման ընդամենը 5-7 օրվա պահանջարկը բավարարելու համար. այս մասին հայտնել է ոլորտի 3 աղբյուր, որոնք տեղեկացված են Սաուդյան Արաբիայի արտահանման գործընթացներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *