ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես կկատարեն գերատեսչությունների ղեկավարները, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Մենք շատ մարդիկ ունենք, որոնք ցանկանում են դառնալ Սպիտակ տան մամուլի քարտուղար։ Շատերն են ցանկանում դա, շատերն են դիմել դրա համար», – նշել է Թրամփը։
Հնարավոր թեկնածուների ցուցակի մասին հարցին ի պատասխան ԱՄՆ նախագահը նշել է, որ «հավանաբար այն կազմել է հանգստյան օրերին»։
«Որոշ ժամանակ մենք դա կանենք այսպես․ մենք կօգտվենք նախարարների ծառայություններից, օրինակ՝ Մարկո Ռուբիոյի», – նշել է Թրամփը՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի սկզբին Սպիտակ տանը լրագրողների համար ճեպազրույց է անցկացրել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Մենք կդիմենք Սքոթ Բեսենթի, առևտրի նախարար Հովարդ Լատնիկի, շատ նախարարների օգնությանը», – շարունակել է Թրամփը՝ հավելելով, որ կրթության նախարար Լինդա Մաքմահոնը ևս կարող է Սպիտակ տան մամուլի քարտուղարի գործառույթներն իրականացնել։
«Ի վերջո, ես կհասկանամ դա։ Մարկոն կլինի հաջորդը», – նշել է նա։