Շվեդիայի ընտրություններում ձախակողմյան կուսակցություններն առաջատար են փոքր առավելությամբ

Շվեդիայում նախկին վարչապետ Մագդալենա Անդերսոնի գլխավորած ձախակողմյան կուսակցությունների կոալիցիան խորհրդարանական ընտրություններում առաջատար է փոքր առավելությամբ։ Քվեաթերթիկների մեծ մասն արդեն հաշվարկվել է, սակայն աջ և ձախ ճամբարների միջև տարբերությունն այնքան փոքր է, որ վաղ է վերջնական արդյունքների մասին խոսել․ գրում է BBC-ն։

Ընտրատեղամասերի 98%-ի տվյալները մշակելուց հետո Շվեդիայի ընտրական հանձնաժողովը կանխատեսում է, որ սոցիալ-դեմոկրատների գլխավորած ձախակենտրոն կուսակցությունների դաշինքը կստանա նոր Ռիկսդագի 349 տեղից 176-ը՝ ապահովելով մեծամասնություն։ Վերջնական արդյունքները սպասվում են չորեքշաբթի։

Շվեդիայի ներկայիս աջակողմյան վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հույս ուներ ձևավորել իշխող կոալիցիա, որին երկրի պատմության մեջ առաջին անգամ պատրաստ էր հրավիրել ծայրահեղ աջ «Շվեդ դեմոկրատներին»՝ նեոֆաշիստական արմատներ ունեցող կուսակցության։

Ձախ դաշինքի կուսակցությունների միջև պահպանվում են լուրջ տարաձայնություններ տնտեսական քաղաքականության հարցերի շուրջ, ուստի պոտենցիալ իշխող կոալիցիան կարող է փխրուն լինել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *