Բնությանն ավելի մոտ. ամփոփվել է «Իմ ժամանակը» ծրագիրը


Մշակույթ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մունետիկ» մշակութային ՀԿ-ն իրականացրել է «Իմ ժամանակը» երիտասարդական ծրագիրը, որի ամփոփիչ ցուցահանդեսին ներկա է եղել  նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը:

Ծրագիրն իրականացվել է Տավուշի մարզի Այգեձոր համայնքում: Հայաստանի տարբեր մարզերից Այգեձոր ժամանած երիտասարդները քսան օրերի ընթացքում մասնակցել են գեղանկարչության վարպետաց դասերի, ուսումնասիրել համակարգչային անիմացիոն տարբեր ծրագրեր, ծանոթացել տեղի հուշարձաններին, իրականացրել բացօթյա էտյուդներ, անցկացրել արվեստի մասին զրույց-քննարկումներ:

Ծանոթանալով տեղի բնությանն ու հուշարձաններին՝ վարպետաց դասերից ստացած գիտելիքով երիտասարդները նկարել են իրենց տպավորությունները, որոնք վերածվել են անիմացիոն ֆիլմերի: Տեսանյութերի բովանդակությունն արտացոլել է մասնակիցներիշրջակա միջավայրից ստացած տպավորություններն ու գիտելիքները։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *