Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC-ի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) պատմել է, թե ինչի է պատրաստ UFC չեմպիոնական գոտին նվաճելու համար։
«Փողով չի կարելի UFC տիտղոս գնել։ Աշխարհում շատ միլիարդատերեր կան, բայց նրանք UFC տիտղոս չունեն։ Ես ամեն ինչ կտայի այդ տիտղոսի համար», – ասել է Ծառուկյանը Countdown շոուի ժամանակ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ծառուկյանը ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայանալիք UFC 331 մրցաշարում կմրցի բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ։ Ծառուկյանը MMA-ում ունի 23 հաղթանակ և 3 պարտություն։