Եվրամիության երկրների կառավարական պաշտոնյաները սեպտեմբերի 17-ին կհավաքվեն Բրյուսելում՝ քննարկելու, թե ինչպես սահմանել գլոբալ կանոններ՝ արհեստական բանականության նոր մոդելներից բխող սպառնալիքին հակազդելու համար․ POLITICO-ին հայտնել է ԵՄ 2 դիվանագետ։
Եվրոպական հանձնաժողովը կներկայացնի «ԵՄ և արհեստական բանականության միջազգային քաղաքականության վերաբերյալ թարմացումներ» և «ԱԲ վերջին միջադեպերի վերաբերյալ տեխնիկական ամփոփում» Արհեստական բանականության հարցերով խորհրդի նիստի ժամանակ։
Այս շաբաթվա նիստը հաջորդում է ԱԲ զարգացումը դանդաղեցնելու կոչերի շարքին․ նման կոչեր էին հղել, օրինակ, Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեին և OpenAI-ի ղեկավար Սեմ Ալտմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անմիջապես մերժել է կոչերը՝ ԱԲ անվտանգության մասին նախազգուշացումներն անվանելով «խաբեություն» և պնդելով, որ դանդաղեցումը Չինաստանին կտա արհեստական բանականության ոլորտում առաջխաղացման խթան։