ԵՄ երկրները կքննարկեն արհեստական բանականության կանոնները, մինչ Թրամփն անվտանգության վերաբերյալ նախազգուշացումները «կեղծիք» է համարում․ POLITICO

Եվրամիության երկրների կառավարական պաշտոնյաները սեպտեմբերի 17-ին կհավաքվեն Բրյուսելում՝ քննարկելու, թե ինչպես սահմանել գլոբալ կանոններ՝ արհեստական բանականության նոր մոդելներից բխող սպառնալիքին հակազդելու համար․ POLITICO-ին հայտնել է ԵՄ 2 դիվանագետ։

Եվրոպական հանձնաժողովը կներկայացնի «ԵՄ և արհեստական բանականության միջազգային քաղաքականության վերաբերյալ թարմացումներ» և «ԱԲ վերջին միջադեպերի վերաբերյալ տեխնիկական ամփոփում» Արհեստական բանականության հարցերով խորհրդի նիստի ժամանակ։

Այս շաբաթվա նիստը հաջորդում է ԱԲ զարգացումը դանդաղեցնելու կոչերի շարքին․ նման կոչեր էին  հղել, օրինակ, Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեին և OpenAI-ի ղեկավար Սեմ Ալտմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անմիջապես մերժել է կոչերը՝ ԱԲ անվտանգության մասին նախազգուշացումներն անվանելով «խաբեություն» և պնդելով, որ դանդաղեցումը Չինաստանին կտա արհեստական բանականության ոլորտում առաջխաղացման խթան։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *