Հայաստանի ազգային հավաքականի անդամ Դանիել Կիրակոսյանը միացել է ԱՄՆ-ի Georgetown College Tigers բասկետբոլային թիմին։
Կիրակոսյանը նոր մրցաշրջանում հանդես կգա ամերիկյան քոլեջային բասկետբոլում՝ ներկայացնելով Georgetown College-ը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Նախորդ մրցաշրջանում Կիրակոսյանը հանդես է եկել «Ուրարտուի» կազմում՝ թիմի հետ դառնալով Հայաստանի Պրոբասկետ Ա լիգայի չեմպիոն և մրցաշրջանի արդյունքներով ընդգրկվելով առաջնության լավագույն հնգյակում։