Հայաստանի թիմի բասկետբոլիստ Դանիել Կիրակոսյանը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում

Հայաստանի ազգային հավաքականի անդամ Դանիել Կիրակոսյանը միացել է ԱՄՆ-ի Georgetown College Tigers բասկետբոլային թիմին։

Կիրակոսյանը նոր մրցաշրջանում հանդես կգա ամերիկյան քոլեջային բասկետբոլում՝ ներկայացնելով Georgetown College-ը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Նախորդ մրցաշրջանում Կիրակոսյանը հանդես է եկել «Ուրարտուի» կազմում՝ թիմի հետ դառնալով Հայաստանի Պրոբասկետ Ա լիգայի չեմպիոն և մրցաշրջանի արդյունքներով ընդգրկվելով առաջնության լավագույն հնգյակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *