Շղթայական ավտովթար՝ Այնթապում․ կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Այնթապ բնակավայրում բախվել են Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Դանիել Հ․-ի վարած «Mercedes S550» մակնիշի, 68-ամյա Ռադիկ Ն․-ի վարած «Opel Vectra» մակնիշի, 35-ամյա Տիգրան Ս․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և Երևանի բնակիչ 68-ամյա Սամվել Հ․-ի վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով վարորդներից Սամվել Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *