Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է ՔՊ-ական Արման Եղոյանի հայտարարությանը․

««Ի վերջո, մենք կհիշենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը», Մարտին Լյութեր Քինգ։

Հիշենք նաև, որ երբ եղոյանը՝ փրփրաբերան, ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆՆ արմատախիլ անելու հայտարարությունն էր անում, քպ–ականները հրճվանքով ծափահարում էին։

Իսկ կգտնվի արդյոք եվրոպական արժեքների ջատագով, ԵՄ գրանտներ ստացող իրավապաշտպան գեթ մեկ ՀԿ, որն առանց վարանելու կարձանագրի, որ եղոյանի և թիմի վարքը մաքուր ՖԱՇԻՍՏԱԿԱՆ է, այլատյացություն և մարդատյացություն՝ եվրոպական արժեքներին հակոտնյա։

Հետո մի սրտնեղեք, որ ձեզ վարձկան են ասում։ Կրկնակի ստանդարները ՆՈՂԿԱԼԻ են և վերջ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *