Վարշավայում օդանավակայանը տարհանել են ռումբի մասին ահազանգի պատճառով

Երեքշաբթի՝ սեպտեմբերի 15-ին, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ամբողջությամբ տարհանվել է Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայանը։ Դեպքի վայր են կանչվել ռումբերի վնասազերծման մասնագետներ՝ պարզելու, թե արդյոք վտանգ է ներկայացնում թողնված ուղեբեռը։

Այս մասին հայտնում է TVN24-ը։ Ժամը 19:00-ին ոստիկանությունը տեղեկություն է ստացել թողնված ուղեբեռի մասին։ Սահմանապահ ծառայությունը սկսել է պայթուցիկ սարքերի հայտնաբերման գործողություն։

Դեպքի վայրում աշխատում են լեհ ոստիկաններն ու անվտանգության ծառայությունների աշխատակիցները, որոնք ստուգում են տերմինալները։

Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ով է հայտնել պայթուցիկ սարքի մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *