Սոչիի օդանավակայանում ինքնաթիռների ընդունման և թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել։
Այս մասին հայտնում է ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա)։
«Սոչիի օդանավակայանում սահմանվել են օդանավերի ընդունման և բացթողման ժամանակավոր սահմանափակումներ։ Սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։