Թույլ մի տվեք, որ ուրիշների տեսակետները խլացնեն ձեր սեփական ներքին ձայնը. ոգեշնչող մտքեր Սթիվ Ջոբսից

Երբեմն կյանքը խփում է ձեր գլխին աղյուսով: Մի կորցրեք հավատը ձեր նկատմամբ:

Ամենալավ մարդիկ նրանք են, ում շնորհիվ դու ամենից հաճախ ես ժպտում:

Սկսիր փոքրից, բայց երազիր մեծի մասին: Մի զբաղվիր միաժամանակ շատ բաներով: Սկզբում զբաղվիր մի քանի պարզ գործերով և աստիճանաբար անցիր ավելի բարդերին: Եվ միշտ մտածիր ապագայի մասին:

Ձեր ժամանակը սահմանափակ է, մի ծախսեք այն՝ ապրելով ուրիշի կյանքով: Մի ընկեք վարդապետության (դոգմայի) որոգայթը, որը գոյություն ունի ուրիշ մարդկանց մտածողության հիման վրա: Թույլ մի տվեք, որ ուրիշների տեսակետները խլացնեն ձեր սեփական ներքին ձայնը: Եվ շատ կարևոր է քաջություն ունենալ հետևելու ձեր սրտին ու ինտուիցիային: Դրանք այսպես թե այնպես արդեն գիտեն, թե ինչ եք դուք իսկապես ուզում անել: Մնացած ամեն ինչ երկրորդական է:

Հեռուստացույցը հիմարացնում է և շատ ժամանակ է սպանում: Անջատեք այն, և դուք կպահպանեք ձեր ուղեղի մի քանի բջիջները: Այնուամենայնիվ, զգույշ եղեք. հիմարանալ կարելի է նաև Apple համակարգչի առջև:

Արա քայլը, և ճանապարհն ինքնստինքյան կհայտնվի:

Գերեզմանատան ամենահարուստ մարդը լինելն ինձ համար կարևոր չէ… Պառկել քնելու և ինքդ քեզ ասել, որ իրոք որևէ հրաշալի բան ես արել, ահա թե ինչն է կարևոր:

Եղիր ազնիվ ինքդ քեզ և մարդկանց հետ, միշտ ամեն ինչ արա ժամանակին, երբեք մի հանձնվիր, գնա դեպի քո նպատակները, նույնիսկ եթե ամեն ինչ վատ է:

Իմաստ չկա խելացի մարդկանց աշխատանքի ընդունել, իսկ հետո ասել, թե ինչ անեն: Մենք աշխատանքի ենք ընդունում մարդկանց, որպեսզի նրանք ասեն, թե ինչ անենք մենք:

Անշուշտ, կան մարդիկ, ում համար փողն ամեն ինչից վեր է: Սովորաբար դրանք այն մարդիկ են, որոնք երբեք հարուստ չեն դառնա: Միայն նա է հասնում հարստության, ով տաղանդավոր է, հաջողակ և անդադար փողի մասին չի մտածում:

Երբ երիտասարդ ես և հեռուստացույց ես նայում, մտածում ես, որ հեռուստաընկերությունները դավադրություն են կազմակերպել և ուզում են մարդկանց հիմարացնել: Բայց հետո հասունանում ես և գալիս է հասկացողությունը. մարդիկ ինքներն են դա ուզում: Եվ դա շատ ավելի սարսափելի միտք է: Դավադրությունը վախենալու չէ, դու կարող ես գնդակահարել տհասներին, հեղափոխություն սկսել: Բայց չկա ոչ մի դավադրություն, հեռուստաընկերությունները պարզապես բավարարում են պահանջարկը, ցավոք, դա է ճշմարտությունը:

Կրթության մեջ ամենակարևորը մարդն է: Մարդը, ով ձեր մեջ հետաքրքրասիրություն է բորբոքում, ով սնում է ձեր հետաքրքրասիրությունը. համակարգիչները չեն կարող ձեզ դա տալ:

Միայն նպատակի առկայությունն է կյանքին իմաստ ու բավարարվածություն հաղորդում: Դա նպաստում է նորմալ առողջությանը և երկարակեցությանը, ինչպես նաև ձեզ մի կաթիլ օպտիմիզմ է տալիս ծանր պահերին:

Եթե ինչ-որ պատճառով տխրել եք, դա կյանքին հրաժեշտ տալու պատճառ չէ: Բայց եթե կյանքը որոշել է լքել ձեզ, ահա դա տխրելու պատճառ է:

Երբ 17 տարեկան էի, մի մեջբերում կարդացի. «Եթե ապրեք յուրաքանչյուր օրն այնպես, ասես դա վերջինն է, օրերից մի օր ճիշտ դուրս կգաք»: Մեջբերումն ինձ վրա տպավորություն թողեց, և այդ պահից ի վեր, արդեն 33 տարի, ես ամեն օր նայում եմ հայելու մեջ ու ինքս ինձ հարցնում. «Եթե այսօրն իմ կյանքի վերջին օրը լիներ, կուզենայի՞ անել այն, ինչ պատրաստվում եմ անել այսօր»: Եվ հենց պատասխանը «Ոչ» էր լինում մի քանի օր անընդմեջ, հասկանում էի, որ պետք է ինչ-որ բան փոխել:

Դուք պետք է գտնեք այն, ինչ սիրում եք: Եվ դա նույնքան ճշմարիտ է աշխատանքի համար, որքան հարաբերությունների: Ձեր աշխատանքը կլցնի կյանքի մեծ մասը, և լիովին բավարարված լինելու միակ միջոցը՝ անելն է այն, ինչը, ձեր կարծիքով, մեծ գործ է: Եվ մեծ գործեր անելու միակ միջոցը՝ սիրելն է այն, ինչ անում եք:

Նորարարությունն է տարբերում առաջնորդին հետևորդից:

Ինտուիցիան շատ հզոր բան է, ավելի հզոր, քան բանականությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *