Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում ընդունվեց ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու (սպառման էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու) սակագները ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մինչև 40 %-ով նվազեցնելու, իսկ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները՝ մինչև 55 %-ով նվազեցնելու որոշումը․ գրել է ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։
«Որոշումն ուժի մեջ կմտնի այն հրապարակելու հաջորդ օրը (ենթադրաբար՝ վաղը):
Շնորհակալություն եմ հայտնում թե՛ ՀԾԿՀ-ին, թե՛ ՀԷՑ-ի ողջ անձնակազմին այս կարևորագույն քաղաքացիակենտրոն բարեփոխման համար. շնորհավո՛ր բոլորիս։
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- նշել է Պետրոսյանը։