ChatGPT-ի հետ ձեր երկխոսությունը հասանելի է այլ մարդկանց

Պարզվում է՝ ChatGPT-ի հետ նամակագրությունը կարող են կարդալ այլ մարդիկ։ OpenAI-ն հարյուրավոր աշխատակիցների է վարձում, որոնք ուսումնասիրում են օգտատերերի հաղորդագրությունները՝ ընկերության մոդելները բարելավելու համար

404 Media պարբերականը ուսումնասիրել է OpenAI-ի՝ վերջերս արտահոսած ներքին փաստաթղթերը եւ պարզել, որ ընկերությունն աշխատում է իր մոդելների կատարելագործման ուղղությամբ, այդ թվում վարձելով «աուդիտորների», որոնք կարդում են օգտատերերի նամակագրությունը։

Այս ներքին ծրագիրը կոչվում է Project Lily

Այս աշխատանքը կատարողները չեն տեսնում օգտատերերի անունները, եւ, ինչպես պնդում է OpenAI-ն, ընկերությունը փորձում է հեռացնել բոլոր անձնական տվյալները, նախքան հարցումները կհասնեն աուդիտորներին։ Այնուամենայնիվ, գաղտնի տվյալների մի մասը կարող է պահպանվել։ Դա ընդունում է նաեւ ChatGPT-ի մշակողը։

Նամակագրությունը կարդացող աշխատակիցներից մեկը 404 Media-ին հայտնել է, որ մեկ ժամ աշխատանքի համար ստանում  է ավելի քան 50 դոլար։

Բայց միայն OpenAI-ը չէ այդպես վարվում։

Google-ի Gemini-ի գաղտնիության մասին ծանուցման մեջ ասվում է, որ «մարդիկ կարող են ստուգել որոշ պահպանված զրույցներ՝ Google AI-ն բարելավելու համար»։

Մոդելների կատարելագործման նպատակով «ձեռքով» ստուգում է անցկացնում նաեւ Anthropic-ը։ Ընկերությունն այդ տեղեկությունը հաստատել է։

 ChatGPT-ի պահպանված զրույցներն իր մոդելների կատարելագործման համար օգտագործելու թույլտվությունը ինքնաշխատ միացված է անվճար, Plus եւ Pro հաշիվների համար, սակայն այն կարելի է անջատել։

Միեւնույն ժամանակ, եթե անջատեք այս կարգավորումը, դա հետադարձ ուժով չի տարածվի հին զրույցների վրա։

Այսինքն՝ ChatGPT-ի հետ ձեր բոլոր նախորդ զրույցները շարունակում են հասանելի մնալ «աուդիտոդների» համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *